28 03 2022

Թուրքիան ձեր ներկայացումների կարիքը չունի,լավագույնը` ձեր գլուխը քարերով ջարդելու է... Հռիփսիմե Առաքելյան

Թուրքիան ձեր ներկայացումների կարիքը չունի,լավագույնը` ձեր գլուխը քարերով ջարդելու է... Հռիփսիմե Առաքելյան

Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Իսկ հումորը մի կողմ թողնելով մի բան արձանագրեմ,մի երկիր, որը լինել֊չլինելու ջրբաժանի ծիրին է,պետականության տապալման վերջնահանգրվանին է,Արցախի մի թիզ մնացած կտորը թուրքերին նվիրելու շեմին է,ես չեմ կարողանում ընկալել,որ այս ողբերգական վիճակում այս` դեռ դե յուրե գոյություն ունեցող երկրում, կարող է տեղի ունենալ "Արտավազդ" թատերական մրցանակաբաշխություն։Սա նույն վիճակն է,երբ 1915 թվականին Վանում,Մուշում և այլ հայկական գյուղերում,քաղաքներում կոտորածներ էին,իսկ Գրիգոր Զոհրապը թուրքական  մեջլիսում շախմատ էր խաղում թուրքերի ու մասնավորապես` Թալեաթի  հետ։Ես չեմ կարողանում համակերպվել այս պատմության կրկնության հետ,չեմ հասկանում թատերական մի ողջ ոլորտի,որը հագել֊կապել,մեյքափ արել ու գնացել, ինչ որ ներկայացումների համար պարգևներ է ստանում։Այդ պարգև ստացողների զգալի մասը լուրջ արվեստագետներ են իբրև,ոմանք տասնյակ տարվա ռեժիսորներ ու դերասաններ,էս ի՞նչ եք անում,ախր ո՞նց չեք ամաչում,դուք երկիր,պետություն եք կորցնում հենց հիմա,ձեր ներկայացումներն ու՞մ համար են,երբ ձեզ թրքացնում են։Սա աղետ է,սոսկալի աղետ,ես որևէ ակնկալիք  այս պարագայում չունեմ Վեդիի բնակչությունից,երբ իմ արվեստագետն այս վիճակում է,ամոթ ձեզ,հավատացեք,Թուրքիան ձեր ներկայացումների կարիքը չունի,լավագույնը` ձեր գլուխը քարերով ջարդելու է..........

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ